Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղերձը ՏԻՄ-ի օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
101 Views

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր:

Անկախ Հայաստանի կյանքում Տեղական ինքնակառավարման համակարգն ինստիտուցիոնալ զարգացման բարդ շրջափուլեր է ապրել և ապրում։

Այսօր ևս շարունակվում է Տեղական ինքնակառավարման համակարգի լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը։

Գալիք տարիներին միանշանակ կունենանք ավելի զարգացած ու բարեկեցիկ համայնքներ, տեղական ինքնակառավարման մարմինների բարելավված աշխատակազմեր։

Տարիների ընթացքում մեծ աշխատանքներ են տարվել ճանապարհների բարեկարգման և փողոցների լուսավորության ապահվոման, ոռոգման ջրագծերի աշխատանքների իրականացման, բյուջեի օպտիմալ ծախսման ուղղությամբ։ Մեծ առաջընթաց է գրանցվել տեղական ժողովրդավարության, համայնքներում էլեկտրոնային կառավարման համակարգերի արդիականացման ուղղություններով։

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս այս պատմական և նշանակալի օրվա առիթով` ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել բոլոր նրանց, ովքեր երբևէ առընչություն են ունեցել ՏԻՄ ոլորտի հետ։

Առանձնահատուկ շնորհակալ եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և տեղական մասնագիտական կառույցներին` այս տարիներին դրսևորած փոխադարձ հարգանքի, արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել