ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԼԱԼԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԻՄ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրն է:
Հարգարժա՛ն գործընկերներ` բոլոր տարիների ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 28-ամյակի առթիվ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատանքից է մեծապես կախված մարդկանց կյանքի որակը համայնքներում, աշխատանք, որը արհեստավարժությունից, կազմակերպչական ունակությունից բացի, պահանջում է նաև զուտ մարդկային արժանիքներ՝ պատասխանատվությունից մինչև համբերատարություն, բարեվարքություն և պարկեշտություն:
Մեծ աշխատանք է դրված ձեր ուսերին, դուք եք մեր պետության կառավարման կարևորագույն բաղադրիչներից մեկը, ձեր շարունակական աշխատանքի արդյունքում է զարգանում մեր համայնքը, աշխուժանում կյանքը համայնքում, մարդիկ դառնում՝ իրազեկ ու պաշտպանված։
Լիահույս եմ՝ Տաթև համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները մեր հոգսառատ համայնքում այսուհետ էլ պատվով են իրականացնելու ստանձնած պարտավորությունները, քանզի միայն ապահով, բարեկեցիկ ու առողջ միջավայր ունեցող համայնքը կարող է ամուր հենարան լինել պետության համար։
Եվս մեկ անգամ շնորհավորելով վարչական ղեկավարներին, համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին՝ մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ՝ հանուն մեր համայնքների առաջընթացի ու բարօրության։