Սիրելի՛ ընկերներ,Ես Հայկն եմ
Լինելով Սյունիքի բնակիչ՝ձեզ եմ դիմում այս ուղերձով։
Մենք բոլորս ունենք շատ երազանքներ, նպատակներ և ցանկություններ.մեզնից շատերն այս պահին ապրում են օտար երկրներում, կառուցում են իրենց կյանքը հեռու հայրենիքից։ Բայց այսօր ուզում եմ ձեզ խնդրել և համոզել մտածել մի բան՝ վերադառնալու մասին, այն էլ ոչ թե ուղղակի Հայաստան, այլ՝ մեր սիրելի Սյունիք։
Սյունիքը մեր պատմական հայրենիքն է՝ հողի կտոր, որտեղից սկսվել է մեր ազգի արմատները։ Այնտեղ կան մեր նախնիների հիշողությունները, այնտեղ են մեր հուշերն ու երազանքները։ Մեր հայրենիքը այսօրվա դժվարությունների ժամանակ առավել քան երբևէ մեր կարիքն ունի։ Սյունիքը միշտ եղել է և կլինի Հայաստանի պաշտպանը, սահմանապահն ու ուժը։
Որպես երիտասարդներ՝ մենք կարող ենք և պետք է լինենք այն սերունդը, որը նոր շունչ կհաղորդի Սյունիքին։ Մենք ունենք գիտելիքներ, հմտություններ և էներգիա՝ զարգացնելու մեր տարածաշրջանը։ Աշխատանքային հնարավորությունները, բիզնեսի զարգացման հեռանկարները, գյուղատնտեսական ծրագրերը, տուրիզմը.այս ամենը կարող է ծաղկել մեր ջանքերով և աջակցությամբ։
Այժմ, երբ մեր երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, մենք ունենք ընտրություն՝ լինել հեռվից հետևողներ, թե՞ լինել աջակցողներ։ Մենք կարող ենք լինել այն մարդիկ, ովքեր կստեղծեն նոր հնարավորություններ մեր հայրենիքում, կստեղծեն աշխատանք, կնպաստեն կրթության և առողջապահության զարգացմանը։
Եկեք վերադառնանք մեր սիրելի Սյունիք։ Եկեք միավորվենք ու դարձնենք այն ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ և ավելի հզոր, քան երբևէ։ Մենք ենք մեր հայրենիքի ապագան, և միայն մենք կարող ենք ապահովել, որ այն զարգանա ու ծաղկի։
Սյունիքը մեզ է սպասում։ Այն կարոտել է մեզ, մեր ձայները, մեր սրտի ջերմությունը։ Եկեք միասին դարձնենք այն ավելի լավ տեղ՝ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։
Մեր ապագան Սյունիքում է։ Վերադառնանք, ապրենք ու զարգացնենք մեր հայրենիքը միասին։
Հարգանքներով, 11-րդ դասարանի աշակերտ՝Հայկ Զաքարյան։