Հայաստանում՝ լիմֆեդեմայի բուժման նոր ծրագիր․Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
117 Views

Ողջույն ընկերներ։ Շատ կարևոր և օգտակար մի տեղեկությամբ եմ կիսվում։

Հայաստանում սկսում ենք լիմֆեդեմայով տառապող պացիենտների բուժման նոր և մեծ ծրագիր։ Առաջիկա ամիսներին պլանավորված է ոլորտի առաջատար մասնագետների այց Հայաստան, որի շրջանակներում նախատեսված են վիրահատական միջամտություններ՝ սուպերմիկրովիրաբուժական տեխնիկայի կիրառմամբ։

Հայաստանում թիմի աշխատանքները համակարգում է ԱԱԻ պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պլաստիկ վիրաբույժ Պարույր Անտոնյանը, ում գիտական ուսումնասիրության հիմնական ուղղություններից մեկն է հանդիսանում լիմֆոստազը և դրա բուժման ժամանակակից մեթոդները։

Ծրագրին կարող են դիմել վերջույթների երկարատև այտուցներով տառապող անձինք, որոնց մոտ խնդիրն ի հայտ է եկել ինչպես առաջնային, այնպես էլ՝ որպես հետվիրահատական բարդություն, օրինակ՝ օնկոլոգիական բարդ վիրահատությունների հետևանքով։

Գրանցման, նախնական զննման և, անհրաժեշտության դեպքում, նախավիրահատական պատրաստության աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և հերթագրվել։

Այդ նպատակով անհրաժեշտ է ուղարկել Ձեր տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք, հեռախոսահամար, նշել ախտահարված վերջույթը, առկայության դեպքում՝ նախկինում ստացած բուժման էպիկրիզ, որից հետո մեր թիմի օպերատորները կկապվեն ձեր հետ՝ հետագա քայլերը և մանրամասները քննարկելու համար։

Խնդրում եմ այս տեղեկությունը հնարավորինս տարածել և կիսվել՝ խնդրով տառապող ձեր ծանոթների և բարեկամների հետ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել