Գորիսի Բժշկական Կենտրոնի կարևոր նախաձեռնությունը՝ դեպի առողջ ապագա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
178 Views

Գորիսի ԲԿ֊ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է մասնագետներով, ժամանակակից սարքավորումներով և աշխատում է մեծ պատասխանատվությամբ

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը այս տարվա սկզբից մինչ այսօր իրականացրել է մոտ 900 անզգայացում` տարբեր վիրահատությունների, միջամտությունների, գործիքային ախտորոշիչ հետազոտությունների (գաստրոսկոպիաների, ՀՏ֊ի) դեպքում։

Հիմնականում կատարվում են ընդհանուր և ողնուղեղային անզգայացումներ։

Բաժանմունքն ունի 3 բժիշկ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են մոտենում գործին։ Բաժանմունքում գործում է նաև տեխնիկապես հագեցված ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման սենյակներ, որոնք գտնվում են բաժանմունքի վարիչ Սոկրատ Առաքելյանի, բժիշկներ Մհեր Հարությունյանի և Աիդա Էլյազյանի վերահսկողության տակ։ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ունի ժամանակակից տեխնիկական և դեղորայքային համալրվածություն, որը պարբերաբար թարմացվում է։

Շուտով պլանավորվում է բաժանմունքի կողմից ավելացնել մատուցվող ծառայությունների ցանկը, որը թույլ կտա իրականացնել նաև ծննդաբերությունների էպիդուրալ ցավազրկումներ և ռեգիոնար անզգայացումներ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել