Halloween տոնելու մասին․տ. Նշան քահանայ Ալավերդեան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
October 29, 2019, Shanghai, Shanghai, China: Shanghai,CHINA-On October 28, 2019, near Halloween, a huge pumpkin lantern was placed in front of a hotel in Jiujiang Road, Huangpu District, Shanghai. Spiders and the words ''RICK OR TREAT'' were also hung in the shop. The lights lit up under the night, and the atmosphere of ''Ghost Festival'' was quite strong. (Credit Image: © SIPA Asia via ZUMA Wire)
64 Views

Halloween “տօնելու” մասին.

Ինչի՞ նմանեցնել, որ աւելի հասկանալի լինի.

Պատկերացրէք` նոյնն է, որ

Փրկչի Սուրբ Ծննդեան գիշերը մարդիկ նշեն նեռի, հակաքրիստոսի ծնունդը։

Եւ դա անեն արնաներկ դիմակներով, դիւական խորհրդանիշերով շքերթներ կազմակերպելով, այդ նոյն խորհրդանիշերով “նախշելով” բառացիօրէն ամէն ինչ` տներից մինչեւ սնունդ, երեխաների խաղալիք ու տրանսպորտ եւ դա կոչել ուղղակի անմեղ զուարճանք, ուրախութիւն…

Միաժամանակ միտումնաւոր կոյր եւ խուլ ձեւանան թէ’ Քրիստոսի եկեղեցու զգուշացումներին, դատապարտումներին, թէ’ մանաւանդ սատանիստների հրճուալից եւ ուրախ բարձրաձայնումներին, թէ ինչքան մեծ նուաճում է իրենց համար, որ կարողացել են նման կերպով երեխաներին, պատանիներին ու այս ամէնին թեթեւ նայող ծնողներին դարձնել դեւերին պաշտամունք մատուցող …

Նոյնն է եւ սա.

երկնաբնակ սրբերի տօնի երեկոյեան դժոխաբնակ հոգիների՞ն նմանակել ու “տօնել”։

Քրիստոնեայ եղբայրնե’ր եւ քոյրե’ր, յիշէք առաջին ու ամենամեծ պատուիրանը եւ մի խաբուէք, ինչպէս առաքեալն է ասում.

“եւ սատանային առիթ մի՛ տուէք” (Եփ. 4.27), քանի որ “նա ի սկզբանէ մարդասպան էր” (Յովհ.8:44):

Յիշէ’ք, որ առանց ձեր ազատ կամքի ձեզ վրայ ազդել չի կարող նոյնիսկ դիւական ամբողջ զօրքը.

“Եվ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բեեղզէբուղ և սատանայ` ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նրա հրեշտակները” (Յայտն.12։9)։

Քրիստոսով ունեցած յաղթանակը, մեր ազատութիւնը, կամովին մի’ կորցրէք` կրկին գերի դառնալով մեղքի ու մահի վարակը տարածողին.

“Ստուգեցէ՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. եւ խաւարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղէք, այլ մանաւանդ մերկացրէ՛ք դրանք, որովհետեւ, ինչ որ նրանք գործում են ծածուկ, այդ մասին խօսելն իսկ ամօթ է.” (Եփ.5:11)։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել