Դիտումների քանակը` 18
127 Views
Խնձորեսկը դարձյալ փայլում է իր հարուստ մշակութային ավանդույթներով
Հոկտեմբերի 24-ին Խնձորեսկի համայնքային թանգարանի բակում կազմակերպվել էր «Բերքի տոն»: Թանգարանի նախաձեռնությամբ և տեղի պատանիների ակտիվ մասնակցությամբ թանգարանի բակում գեղեցիկ միջոցառում էր։ Բնակավայրի կենտրոնը զարդարված էր հայկական ավանդական մոտիվներով՝ ազգային գորգերով, կարպետներով և ձեռագործ իրերով: Հատուկ ուշադրություն էր գրավում գեղեցիկ ձևավորված ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին աշնանային բերքի լավագույն նմուշները ։
Պատանիների պատրաստած նկարները և ձեռքով արված զարդարանքները հաղորդում էին միջոցառմանը յուրահատուկ կենդանություն և ջերմություն:
Նմանօրինակ միջոցառումները նպաստում են տեղական մշակույթի պահպանմանն ու փոխանցմանը։