Հոկտեմբերի 26-ին սեղանի թենիսի բաց առաջնություն Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
143 Views

Սիրելի՛ մարզասերներ.

«Սեղանի թենիսը՝ Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն» ծրագրի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու սեղանի թենիսի` Գորիս համայնքի բաց առաջնությանը:

Ծրագիրն իրականացնում է Սյունիքի մարզասերների ֆեդերացիան՝ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում:

Առաջնությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 26-ին, Վերիշենի միջն. դպրոցի մարզադահլիճում: Բացման արարողությունն ու մասնակիցների վիճակահանությունը կլինեն ժամը 10:00-11:00 (զուգահեռ՝ նախավարժանք), առաջնության մեկնարկը՝ ժամը 11:00-ին։

Մասնակցությունը՝ անկախ տարիքից, սեռից և խաղամակարդակից:

Բացի 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերից, մրցանակներ են սահմանված նաև «Լավագույն իգական սեռի ներկայացուցիչ», «Լավագույն դպրոցական» և «Լավագույն վետերան» (60 տարեկանից բարձր) անվանակարգերի համար:

Գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. հոկտեմբերի 25-ը, ժամը՝ 20:00:

Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ` https://forms.gle/1e5sPmu4ZWEq7r519

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 01 35 96 հեռախոսահամարով:

Խնդրում ենք՝ պահպանել սահմանված ժամային գրաֆիկը, ներկայանալ մարզահագուստով

և մարզակոշիկներով:

Բոլորիդ հետաքրքիր պայքար և հաճելի հանգստյան օր ենք մաղթում:

*****

Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Սյունիքի մարզասերների ֆեդերացիան, և այն պարտադիր չէ,որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։

Գորիսի մամուլի ակումբ (Goris Press Club)

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել