Ինչու՞ է անհրաժեշտ մաթեմատիկան:
1. Մաթեմատիկան զարգացնում է մտածողությունը: Մաթեմատիկա ուսումնասիրելով, երեխան սովորում է՝
– վերլուծել և համակարգել
– մտածել, անել եզրակացություններ և առանձնացնել կարևոր գործոնները անկարևորներից
– մտածել տրամաբանորեն, ռազմավարական և աբստրակտ
Ինչպես ֆիզիկական վարժություններով պարբերաբար զբաղվելը մարզում է մարմինը, դարձնելով այն առողջ, ուժեղ և դիմացկուն, այդպես էլ մաթեմատիկայի պարբերաբար զբաղվելը մարզում է ուղեղը՝ զարգացնելով միտքը և ճանաչողական ունակությունները, ընդլայնելով խնդիրների շրջանակը:
2. Խնդիրների լուծումը զարգացնում է հոգեբանական դիմադրությունը, կարող է օգնել անհանգստության հաղթահարման հարցում, օգնում է վերահսկել զգացմունքները և կանխում է սթրեսը: Այսպիսի եզրակացությունների են եկել ԱՄՆի Դյուկի համալսարանի գիտնականները, որոնք կարողացել են ապացուցել դա 2016 թվականին «Կլինիկական հոգեբանություն» ամսագրում հրապարակված հետազոտության միջոցով:
3. Զարգացնում է կենցաղային խնդիրների լուծման հմտությունները: Որքան մաթեմատիկական խնդիրները բարդանում են, այնքան շատ հմտություններ են պահանջվում նրանց լուծման համար: Երեխան սովորում է մտածել, կառուցել հաջորդականություններ, հստակեցնել ալգորիթմները:
4. Մաթեմատիկան հաջողակ կարիերայի հիմքն է: Պրոֆեսիոնալ պահանջարկը մեծապես կախված է տեխնոլոգիաները հասկանալուց, ոչ ստանդարտ խնդիրները լուծելու կարողությունից: Առանց մաթեմատիկական գիտելիքների դժվար է աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Ինչ եք կարծում, անհրաժե՞շտ է սովորել մաթեմատիկա: Գրեք մեկնաբանություններում: