Շան կծածի հետևանքով Գորիսի ԲԿ քաղաքացիների դիմելիությունն ավելացել է
Վերջին ամիսներին Գորիսի ԲԿ շան կծածի հետևանքով 63 քաղաքացի է դիմել, այդ թվում նաև երեխաներ։ Եվ նման դեպքեր գրանցվել են ոչ միայն թափառող շների պատճառով, այլ նաև սեփական կենդանիներին խնամելիս և կերակրելիս։
Շան կծածի դեպքում հիմնական վտանգը կատաղություն հիվանդությամբ վարակվելն է, եթե ժամանակին չեն դիմում բժշկական օգնության:
Կենդանու կծելու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մոտակա բուժհաստատություն, նույնիսկ եթե ընտանի կենդանու մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվում:
Այնուամենայնիվ, դեռևս կատաղությունը գրեթե 100% մահացու հիվանդություն է և պայքարի առավել արդյունավետ միջոցը մնում է ճիշտ բուժօգնությունը` առաջնահերթ վերքային մակերեսի լվացում ջրով և օճառով ու հնարավորինս արագ դիմել բուժհաստստություն,որտեղ իրականացվում է նաև հիվանդության դեմ պատվաստում։
Տեղեկացնում ենք, որ Գորիսի ԲԿ֊ի հիվանդանոցը հագեցած է կատաղության դեմ անհրաժեշտ բժշկական պարագաներով և դեղամիջոցներով, այդ թվում նաև կատաղության դեմ պատվաստանյութով:
Գորիսի ԲԿ