Երևանում բնակարան գնելը՝ թանկացման պատճառներն ու վարկային ռիսկերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
107 Views

Երեւան տուն գնելու մասով մի բան եմ ուզում ասել ինչքան ժամանակ է։

Այսօր բոլորը խոսում են, որ Երեւանում սպասվում է տների գնանկում։

Իրականում պատճառները տարբեր են, բայց ես մի կողմի մասին եմ ուզում խոսել։

Ըստ իս բնակարանների թանկացման հիմնական պատճառներից մեկը եկամտայինի վերադարձի մասին օրենքի կիրառությունն է եղել, եւ բնակարանները թանկացել են մոտավորապես էնքանով, ինչքանով որ թույլ է տրվել եկմատայինի վերադարձ կազմակերպել։

Գնորդի համար սկզբնական փուլում սա շատ շահավետ է, որովհետեւ վարկի վճարման ժամանակ սկզբից մեծ մասը կազմում է տոկոսը, որը կոմպեսացվում է եկամտահարկով եւ գնորդի վրա ամսեկան մարում շատ քիչ է լինում։

Բայց մոտ 5 տարի հետո կինոն սկսվելու է, երբ տոկոսը քիչ լինի եւ մայր գումարը շատ։

Կստացվի, որ գնորդը ստիպված է լինելու ամսեկան վճարել 400.000 եւ ավելի դրամ վարկի մարման համար, (ներկա ասենք 50-60.000-ի փոխարեն) այնինչ այն գերազանցելու է թե այդ ժամանակ գործող շուկայական գներին եւ թե առհասարակ բնակարանի գներին։

Եկամտահարկի վերադարձի հանումից գնանկումը լինելու է մոտավորապես հենց եկամտահարկի շնորհիվ առաջացած գնագոյացման չափով եւ այդ ժամանակ բնակարան առնողները լինելու են ինչ որ տեղ ավելի շահավետ իրավիճակում, քան նրանք, ովքեր հարյուր հազարներով վճարելու են իրենց վարկերը նախկինում գերթանկ գնած տների համար։

Ամեն դեպքում նոր տներ առնողները թող նկատի ունենան, որ ինչ որ ժամանակ հետո ստիպված են լինելու ամսեկան շատ ավելի շատ գումար վճարել տան վարկի համար, թող նայեն չափը ու պլանավորեն իրենց ռեսուրսները համապատասխանաբար, որ հետո խնդրի առաջ չկանգնեն։

Հուսով եմ էս ծրագիրը մարզեր տեղափոխելուց հետո այն չի ազդի մարզերում տների թանկացման վրա։

Իսկ առհասարակ, Երեւանում ապրելը սարսափելի է։ Զարմանում եմ, մարդիկ ինչպես են իրենց ապագան պլանավորում Երեւանում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել