Գորիսում արժևորվեց մանկավարժների աշխատանքը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
255 Views

Գորիսում արժևորվեց մանկավարժների աշխատանքը

Ուսուցչի օրվա առթիվ, Գորիսի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում: Այս նշանակալի օրվա շրջանակներում ներկայացվեցին տեղի դպրոցների աշակերտների ձեռքբերումները, որոնք արդյունք են ուսուցիչների նվիրված աշխատանքի:

Տոնական միջոցառմանը մասնակցեցին Գորիսի կրթօջախների մանկավարժներ, համայնքի ներկայացուցիչներ:

Ուսուցչի օրվա կապակցությամբ, Գորիս համայնքի 30 մանկավարժ ստացան համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհակալագրերը: Համայնքի ղեկավարի այս նախաձեռնությունը վկայեց, որ մանկավարժները շարունակում են մնալ տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը հնարավորություն տվեց արժևորել մանկավարժների աշխատանքը:

Գորիսի մշակույթի տունը վերածվեց յուրահատուկ հարթակի, որտեղ հանդիպեցին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ ուսուցիչներ և աշակերտներ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել