Գորիսում շինարարական աշխատանքները շարունակվում են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
175 Views

Գորիսում շինարարական աշխատանքները շարունակվում են անդադար: Քաղաքը զարգանում և բարեկարգվում է ամեն օր: Վերջին խոշոր նախագծերից մեկը պատմական Հին Գորիսի ճանապարհի հիմնանորգումն է:

Ժայռերի քաղաք տանող ճանապարհը, որը կարևոր զբոսաշրջային երթուղի է, ենթարկվում է հիմնովին վերանորոգման: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը անձամբ վերահսկում է աշխատանքների որակը: Նախագծի հիմքում դրված են բարձր որակի չափանիշներ:

Այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորման 55%-ը տրամադրում է համայնքը, իսկ 45%-ը՝ պետությունը:

Ճանապարհի վերանորոգումը ներառում է ասֆալտի նոր շերտի տեղադրում, ջրահեռացման համակարգի բարելավում , հենապատերի կառուցում, մայթերի սալիկապատում և այլն։ Նախաձեռնությունը ոչ միայն կբարելավի տեղացիների կյանքի որակը, այլև կնպաստի զբոսաշրջության զարգացմանը՝ Գորիսը դարձնելով ավելի գրավիչ :

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել