«ԿլինՉոյս. կլինիկական հետազոտությունների լավագույն ընտրությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
156 Views

2025թ. ԿլինՉոյս (հայտնի նաև որպես ՔլինՉոյս [ClinChoice], իսկ նախկինում՝ Էֆ Էմ Դի Քեյ Էլ [FMD K&L]) համաշխարհային պայմանագրային հետազոտական կազմակերպությունը նշելու է Հայաստանում իր գործունեության 10-ամյա հոբելյանը:

Սակայն առ այսօր շատերը դեռևս չգիտեն, թե ի՞նչ է նշանակում «ԿլինՉոյս» և «պայմանագրային հետազոտական կազմակերպություն (ՊՀԿ)»:

Դե ինչ, այսօր կբացահայտեմ այդ «գաղտնիքը»:

«Կլինչոյս» անվանման բացատրությունը շատ պարզ է՝ ԿԼԻՆիկական (CLIN) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ (CHOICE):

Իսկ «ՊՀԿ» նշանակում է, որ դեղորայք և բուժպարագաներ արտադրող առաջատար ընկերությունների հետ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ շրջանակներում ԿլինՉոյսն այդ ընկերություններին օգնում է.

– կազմակերպել կլինիկական ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ արտադրողների նախընտրած և նախատեսած բժշկական կենտրոններում՝ աշխարհի գրեթե ցանկացած երկրում.

– հետևել դրանց ընթացքին՝ հսկելով մասնակիցների անվտանգությունն ու ստուգելով կիրառվող դեղորայքի/բուժպարագաների արդյունավետությունը.

– կատարել այդ հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև գրականության տվյալների հավաքում և վիճակագրական վերլուծություն.

– ստացված տվյալների հիման վրա կազմել կլինիկական հետազոտության հաշվետվություն, որը ներկայացվում է տարբեր պետությունների «դեղգործակալություններին»:

Եթե կարճ, ապա ԿլինՉոյսը մատուցում է դեղորայքի և բուժպարագաների հետազոտական ծառայությունների ամբողջական փաթեթ:

Եվ մեր կարգախոսն է «Գերազանցության չափանիշը» – «The Standard of Excellence»:

Այսպիսով, եթե ԿԼԻՆիկական հետազոտություն, ապա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ մեկն է՝ ԿլինՉոյս:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել