Գորիսի ոսկե կորիզը՝ Նարե Գզոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
293 Views

ԳՈՐԻՍԻ ՈՍԿԵ ԿՈՐԻԶԸ.

Ճանաչե՛նք նրանց…

ՆԱՐԵ ԳԶՈՅԱՆ

Նարե Արբակի Գզոյանը ծնվել է 2002թ. հունվարի 19-ին ` Գորիսում:

Հաճախել է Գորիսի Թիվ 4 նախակրթական:

2020թ. գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը:

Դեռ դպրոցական տարիներից աչքի է ընկել իր բացարձակ առաջադիմությամբ ` լինելով հանրապետական օլիմպիադաների բազմակի դիպլոմակիր:

Կրկնակի անգամ գրանցել է լավագույն արդյունք Մեղու և Կենգուրու մրցույթներում։

Հանրապետական օլիմիպադաներում արժանացել «Հայոց Լեզու» առարկայից երրորդ կարգի դիպլոմի, Հայ գրականությունից` կրկնակի 2-րդ կարգի դիպլոմի, Աշխարհագրությունից` գովասանգրի։

2 անգամ եղել է Ֆրանսերեն առարկայից հանրապետական օլիմպիադայի 1֊ին կարգի դիպլոմակիր, որից հետո ` 2019թ. մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ֆրանկոֆոն երկրների միջազգային օլիմպիադային, որտեղ խմբային փուլում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի:

2020թ. ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի անվճար ֆակուլտետը սովորել և ավարտել է բացարձակ գերազանցության կարմիր դիպլոմով:

Աշխատում է Սիմենս Ինդասթրի -ում` որպես ծրագրավորող-ինժեներ։

Այժմ սովորում է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մագիստրատուրայում, անվճար խորանալով Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման մեջ, զուգահեռ աշխատելով նաև գիտական հոդվածի վրա բազմաչափ տարածությունների համար մաթեմատիկական միջարկման խնդրի վերաբերյալ։

Նարեն հաջողության հասնելու իր գրավականը համարում է աշխատասիրությունը և համառությունը:

Սիրում է մաթեմատիկոս-ծրագրավորողի իր մասնագիտությունը և կյանքում հանդիպող դժվարությունները և խոչընդոտները դիտարկում որպես հերթական խնդիր և փորձում ալգորիթմորեն գտնել լավագույն լուծումներ:

Սիրում է իր մասնագիտությունը և կարծում է, որ այն նորը արարելու և ստեղծագործելու մասին է:

Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, սիրում է դասական և սիմֆոնիկ երաժշտություն, առանձնացնում է հատկապես Շառլ Ազնավուրին, որպես սիրո և իր սիրելի ֆրանսերենով սիրո մասին երգող երգիչ:

Նարեն խաղացել է նաև Գորիսի Գիտակների ակումբում «Ինչ որտեղ Երբ» խաղի կրտսեր գիտակների թիմում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել