Հավանաբար շատերդ չգիտեք, բայց ես բացի Ֆլեքսին 4 տարի առաջ համահիմնադրել եմ նաև Կապանի Մաթեմատիկայի Խմբակ-ը։ Այս տարի մենք ունենք 280 աշակերտ Սյունիքից, ովքեր մասնակցում են մեր առկա և առցանց դասերին։ Դրամահավաքի հղումը ստորև https://rearmenia.com/…/olympiad-math-clubs-in-syunik…
Մենք սովորեցնում ենք օլիմպիական մաթեմատիկա և մեր հավաքած թիմը իրոք տպավորիչ է։ Մեր հոգաբարձուներից չորսը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի (IMO) նախկին մասնակիցներ են և մենք այս պահին ունենք 9 նախկին IMO մասնակից ուսուցիչներ։
2023/24 ուստարվա գրանցած արդյունքները իրոք նշանակալից են։ Այս տարի Սյունիքի մարզի տված արդյունքը, թե մարզային և թե հանրապետական օլիմպիադաներում լավագույնն էին վերջին 14 տարվա ընթացքում։ (այլ մարզերի հետ համեմատությունը կարող եք տեսնել կից գրաֆիկում)
Մենք գրեթե եռապատկել ենք մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադա անցնող աշակերտների քանակը՝ 7-ից հասցնելով 20-ի։
10-15 տարի առաջ հանրապետական օլիմպիադային մասնակցած աշակերտների ցանկը ուսումնասիրելով, կտեսնեք բազմաթիվ բացառիկ գիտնականների, ճարտարագետների և հաջողակ ձեռներեցների, որոնք անցյալում մաթեմատիկայի օլիմպիական էին։
Ինչո՞ւ է անհրաժեշտ
Օլիմպիական մաթեմատիկայի խնդիրները հնարավոր չէ լուծել մեթոդները անգիր սովորելով։ Ահա թե ինչու են մեր աշակերտները զարգացնում ապացուցողական մտածողության հմտություններ։ Բացի այդ, օլիմպիական մաթեմատիկայի խնդիրները բարդ են և պահանջում են լուրջ կենտրոնացում և մտավոր կամք, ինչի շնորհիվ նախկին օլիմպիականները կյանքի մարտահրավերներին վերաբերվում են կառուցողական լուծման տեսակետից։ Դա նման է 40կմ երկարությամբ մարաթոնին 5-6 տարիների ընթացքում պատրաստվելուց հետո 5կմ-անոց մրցավազքի մասնակցելու․ գուշակեք թե ո՞վ կհաղթի՝ այն երեխաները ովքեր քրտնաջան աշխատել են իրենց վրա, թե այն երեխաները, ովքեր ուղղակի հաճախել են դպրոց։
Մեր գործունեությունը պահպանելու և զարգացնելու համար մենք դրամահավաք ենք սկսել ReArmenia-ում։ Եթե, այն ինչ մենք անում ենք, ձեզ սրտամոտ է, խնդրում եմ աջակցեք մեզ։