Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Գորիսի համայնքապետարանը և «ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը նախաձեռնեցին հատուկ տունայց՝ արժևորելով տարեց քաղաքացիների ներդրումը համայնքի կյանքում:
Այս նախաձեռնության շրջանակներում համայնքապետարանի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամի սոցիալական աշխատակիցները այցելեցին 100 տարեկան Մարուսյա Գրիգորյանին՝ առողջապահության ոլորտի վաստակաշատ աշխատակցին: Տունայցի ընթացքում նրան հանձնվեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից տրամադրված հատուկ շնորհակալագիր՝ ի գնահատանք առողջապահության ոլորտում ունեցած 47-ամյա նվիրված ծառայության:
Շնորհակալագրի հետ մեկտեղ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» հիմնադրամը Մարուսյա Գրիգորյանին նվիրեց նաև հատուկ նվեր-քարտ՝ որպես լրացուցիչ գնահատանքի նշան:
Այս տունայցը վկայում է Գորիս համայնքի հոգատարության և հարգանքի մասին իր ավագ սերնդի նկատմամբ: