Դիտումների քանակը` 47
193 Views
Գորիսեցիները պատվավոր հորիզոնականներում են.
Գորիսը ներկայացնող, առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Հովհաննես Վարդանյանը Արցախի Աշան գյուղից է
Վերջերս Երևան քաղաքում կայացավ
Հայաստանի խառը մենամարտեր(MMA) ֆեդերացիայի ակումբների առաջնությունը, որտեղ իրենց մասնակցությունն ունեցան գորիսեցի 5 մարզիկ։ Հովհաննես Վարդանյանն ու Ալբերտ Գրիգորյանը գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը, 2 մարզիկ` 2֊րդ տեղ, 1-ը` 3-րդ։
Մարզիչ Արտուր Ղուկասյանի բոլոր սաները կարողացան պատվով ներկայացնել Գորիսը։
Ի դեպ` Գորիսը ներկայացնող, առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Հովհաննես Վարդանյանը Արցախի Աշան գյուղից է, որը 2023թ֊ի սեպտեմբերից ընտանիքի հետ բնակվում է Գորիսում։