Գիտության շաբաթ՝ Ազատության հրապարակում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
113 Views

Սիրելի՜ մարդիկ,

Ահա եկավ շատ սպասված պահը։ Արդեն վաղը բոլորիս հանդիպման հասցեն կդառնա Ազատության հրապարակը։

Հայաստանում առաջին անգամ ուղիղ մեկ շաբաթ գիտատեխնոլոգիական իրական տոնի ականատես կդառնանք։

Մեր թիմը, ինչպես նաև Գիտության փառատոնի բոլոր մասնակիցներն ամիսներ շարունակ մեծ ոգևորությամբ և ոգեշնչմամբ են աշխատել, որպեսզի դուք բացահայտեք մեր երկրի գիտատեխնոլոգիական ներուժը։

«Մոտեցնելով գիտությունը հասարակությանը». Այս տարի Գիտության Շաբաթվա գլխավոր հերոսը դուք եք։

Գիտությունը ոգեշնչում է ու սովորեցնում, հիացնում է ու զարմացնում, լուծում է խնդիրներ ու վեր հանում նոր հարցեր, հեշտացնում է կյանքը ու պատմում ճշմարտացի պատմություն մեր ու մեզ շրջապատող աշխարհի մասին։

Սպասում ենք Ձեզ և խոստանում գերհագեցած, մոտիվացնող և զարմացնող մեկշաբաթյա ճամփորդություն։

Հանդիպում ենք հոկտեմբերի 1-6-ը, ժամը 15:00-ից մինչև 21:00-ն՝ Ազատության հրապարակում։

Մինչ վաղը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել