Տեղ համայնքում կայացավ ավագանու յոթերորդ նստաշրջանի 1-ին նիստը
2024 թվականի սեպտեմբերի 12-ին Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացավ Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 1-ին նիստը։
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
Սյունիքի վերականգնում, դիմակայություն և զարգացում համայնքային փոքրամասշտաբ ենթակառուցվածքների թվով հինգ ծրագրային հայտերին հավանություն տալու և համայնքի սեփական համաներդրումն ապահովելու մասին:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 18-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 06-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 27-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող <<Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում>> ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու վերաբերյալ Տեղ համայնքի հայտը հաստատելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: