Դիտումների քանակը` 21
112 Views
Գորիս համայնքում կայացավ ավագանու արտահերթ նիստ
Գորիս համայնքում երեկ տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու 21 անդամներից 15-ը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 32 կարևոր հարց, որոնք վերաբերում էին համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քաղաքաշինական ծրագրերին։
Ավագանու նիստը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց հանգամանալից քննարկում, որի ընթացքում ավագանու անդամներն իրենց առաջարկություններն արեցին։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կառուցապատման ծրագրերին, ճանապարհների բարեկարգմանը, տսրբեր խնդիրներին։
Արդյունքում ավագանին որոշումներ կայացրեց մի շարք կարևոր նախագծերի։