Գորիսը վստահ քայլերով ընթանում է դեպի կայուն զարգացում և բարգավաճում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
246 Views

Գորիսը վստահ քայլերով ընթանում է դեպի կայուն զարգացում և բարգավաճում։

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն երեկ այցելել է երկու կարևոր շինհրապարակներ՝ Գորիսում կառուցվող բազմաբնակարան շենք և Հին Գորիս տանող ճանապարհ։

Բազմաբնակարան շենքի շինարարությունն ակտիվ փուլում է։ Շենքն ունենալու է ժամանակակից հարմարություններ և բնակիչներին ապահովելու է հարմարավետ կենսապայմաններով։

Մյուս կարևոր ծրագիրը դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքներն են։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում։ Այժմ տեղի են ունենում ճանապարհի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, ջրերի հեռացման համակարգի կառուցում։ Ծրագիրը կարևոր նշանակություն կունենա տուրիզմի զարգացման համար, հնարավորություն կընձեռի ավելի շատ այցելուների ներգրավել պատմամշակութային վայր։ Աշխատանքների ընթացքն ու որակը վերահսկվում են համայնքի ղեկավարության կողմից՝ ապահովելու ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացումը։ Աշխատանքներն իրականացվում են պետություն համայնք գործակցության, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել