Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների 4-րդ հեռուստաբանավեճն անցկացվել է երկուշաբթի երեկոյան՝ «Իրանը ժամանակակից աշխարհում» քաղաքական թեմայով: Բանավեճին մասնակցել են 6 թեկնածուներ՝ Մոհամմադ Բաքեր Գալիբաֆը, Մասուդ Պեզեշկիանը, Սաիդ Ջալիլին, Ալիրեզա Զաքանին, Ամիրհոսեյն Գազիզադե Հաշեմին և Մոստաֆա Պուրմոհամմադին: Ստորև ներկայացնում ենք թեկնածուների հիմնական տեսակետները:
Գալիբաֆն ընդգծել է ազգային մակարդակով միասնության կարևորությունը, նշելով, որ ներքին քաղաքականությունը արտաքին քաղաքականության շարունակությունն է:
Պեզեշկիանը կարևորել է երկրի պաշտպանական և զսպման ուժը, հատկապես նշելով դրոնների և հրթիռների հզորությունը:
Գազիզադեն ընդգծել է նավթի վաճառքի աճը 13-րդ կառավարության օրոք և կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը:
Պուրմոհամմադին նշել է արտաքին և ներքին քաղաքականության անխզելի կապը և կարևորել Իրանի դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում:
Ջալիլին կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ:
Զաքանին ընդգծել է Իրանի աշխարհաքաղաքական դիրքի կարևորությունը և երկրի գերակա դիրքը Արևմտյան Ասիայում:
Նշենք, որ Իրանի 14-րդ նախագահական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվանից հետո: