Դիտումների քանակը` 23
153 Views
Գորիսի Գր. Տաթևացու հրապարակում տեղի է ունեցավ համայնքային վազքի մարաթոն` «Բարի սիրտ» հիմնադրամի նախաձեռնոյթյամբ։
Մարաթոնին մասնակցեցին 12-17 տարեկան պատանիներ և աղջիկներ: Սա երիտասարդների համար հնարավորություն է՝ ցուցադրելու մարզական ներուժը և ներգրավվելու համայնքային կյանքում:
Վազքի մարաթոնին զուգահեռ անցկացվեց միջոցառումների շարք՝ ներառյալ պարային համարներ:
Նախաձեռնության նպատակն է խթանել սպորտի մասսայականացումն ու արմատավորումը Գորիս համայնքում, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի և միջավայրի ձևավորմանը: Այն միտված է քաջալերելու մեր երիտասարդ սերնդին՝ դառնալու ակտիվ և առողջ հասարակության անդամներ: