Չինաստանը ևս մեկ պատմական քայլ է արել, որը մինչ այս դեռ ոչ մեկին չէր հաջողվել անել․ Տիեզերք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
156 Views

🆕 Չինաստանը ևս մեկ պատմական քայլ է արել, որը մինչ այս դեռ ոչ մեկին չէր հաջողվել անել 🚀

Ու դա կապված է Լուսնի հետ 🌚

Ուրեմն, 2024 թվականի մայիսի 3-ին, Long March 5 հրթիռով մեկնարկել էր Չինական «Չանյե-6» առաքելությունը․․․ լուսնային ուսումնասիրության այս առաքելությունը կազմված էր 4 մոդուլից՝

1⃣ լուսնային վայրէջքային մոդուլից
2⃣ վերադարձող կապսուլայից
3⃣ ուղեծրային սարքից
4⃣ և փոքր հրթիռից, որը վայրէջքային մոդուլի օգնությամբ հասցվել էր լուսնի մակերևույթ

Ընդհանուր առաքելությունը շարունակվել է մոտ 53 օր, ու դրա արդյունքում Չինաստանը ևս մեկ տիեզերական առաջին է գրանցել 🥇

Չինաստանին հաջողվել է առաջին անգամ պատմության մեջ նմուշներ բերել Երկիր՝ Լուսնի հակառակ կողմից 💥

Առաքելության մեկնարկից ու Լուսնի ուղեծիր հասնելուց հետո վայրէջքային մոդուլը հունիսի 1-ին վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, այնուհետև նմուշներ են հավաքվել վերադարձող կապսուլայում, որն էլ տարված փոքր հրթիռի օգնությամբ մեկնարկել է Լուսնից ու կցվելով՝ ուղեծրային կայանին, տեղափոխել նմուշների կապսուլան այնտեղ 😎

Այնուհետև այդ նմուշներն ուղևորվել են Երկիր ու հունիսի 25-ին մոտ 2 կիլոգրամ լուսնային քար ու փոշով լցված կապսուլան վայրէջք է կատարել Ներքին Մոնղոլիայում 🛰

Այստեղ պետք է ընդգծենք, որ նմուշներ Լուսնից էլի են բերվել ու սա առաջին անգամը չէր 🚀

Նմանատիպ առաքելություններ արդեն իրականացվել էին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու էլի Չինաստանի կողմից․․․ սակայն այս առաքելության առանձնահատկությունն այն էր, որ նմուշները բերվել են Լուսնի հակառակ կողմից 🌚

Ինչը մեծ կարևորություն ունի, հաշվի առնելով այն, որ այդ հատվածը քիչ է ուսումնասիրված, ու դրա ուսումնասիրությունները մեծ բարդություն են ներկայացնում․․․

Այնպես որ, ծափահարություններ Չինաստանին 👏

Աղբյուրը Տիեզերք Էջ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել