Դիտումների քանակը` 35
236 Views
Օրեր առաջ Գորիսի ԲԿ այցելեցին «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մասնագետների թիմը։
Մանկական էնդոկրինոլոգի, ուրոլոգի, երիկամաբանի, դիմածնոտային, ընդհանուր վիրաբույժների, օրթոպեդի և մամոլոգի մոտ բուժզննում անցավ 250֊ից ավել բուժառու։
Նախօրոք գրանցվածներից բացի, բժիշկները հետազոտեցին նաև այդ պահին ԲԿ այցելած երեխաներին։ Բժիշկները սպասարկեցին մինչև վերջին այցելուին։
Գորիսի ԲԿ֊ն հնարավոր ամեն ինչ անում է, որ տարածաշրջանի բնակիչները կարողանան նեղ մասնագիտական հարցերի դեպքում բուժզննում անցնել տեղում։