Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն / ֆրանսիական ինստիտուտը սիրով հրավիրում է մեծ բացօթյա համերգի` առաջին անգամ ֆրանսիական մշակութային օրակարգի այս կարևոր իրադարձությունը Գորիսում նշելու։ Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի բոլորին:
♡Եկե՛ք վայելելու հայկական նոր բեմի երկու առաջատար խմբերի կատարումները։
Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:
Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թվականից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով երաժշտական արվեստին։
Նշում ենք օրն ու տեղը և չենք մոռանում հրավիրել ընկերներին ու պատրաստվել վայելելու հիանալի տոնական երեկո։
Ուրբաթ՝ հունիսի 21-ին, ժամը 19։00-ից սկսած
Գորիս, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ
Մուտքն ազատ է