Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2024 թվականի հուլիսի 19-ին ժամը 11:00-ին, Տեղի համայնքապետարանի շենքում /գ. Տեղ, 35-րդ փողոց թիվ 2/ կանցկացվի մրցույթ «Տեղ համայնքի թիվ 1 նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
8 ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
10)«Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):
Դիմող քաղաքացիները Տեղի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
8 ) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիր:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի հուլիսի 12-ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Տեղի համայնքապետարանի աշխատակազմ /գ. Տեղ, 35-րդ փողոց թիվ 2, հեռ. 093-38-35-89/:
Տեղի համայնքապետարանի աշխատակազմ