Ընկերներ ջան, տուրիզմ ջան
Մի քանի օր Սյունիքում անցկացնելուց հետո, եկել եմ ձեզ խնդրեմ, որ հնարավորության դեպքում շատ ճամփորդեք դեպի Սյունիք։
Բավականին տխուր վիճակ է այդ կողմերում։
3-4 ժամ անց եմ կացրել Ճոպանուղու տարածքում, որպեսզի նաև հասկանամ տուրիստների շարժը. ՇԱՏ պասիվ էր ու տխուր։
Ես վերջին 15 տարվա ընթացքում չեմ տեսել այդ հատվածը այսքան պասիվ հունիսի կեսերին։ (բացառությամբ քովիդի ու պատերազմի ընթացքը)
Խոսել ենք նաև ճոպանուղու ադմինիստրացիայի հետ, ասում են, որ այս տարի շատ թույլ է հոսքը։
Ես գիտեմ, որ տուր օպերատորների փաթեթների ուղղությունները հաճախ կախված է դրսի գործընկերներից’ պայմանավորված տարբեր հանգամանքներով:
Գոնե մենք’ տեղացիներս, գնանք այդ կողմերը
Եթե երբևէ ձեր մտքով չի անցել գնալ հարավ, խնդրում եմ թող անցնի)) գնացեք Սյունիք ուժեղացեք, որովհետև Սյունիքի էներգիայից չկա աշխարհի ոչ մի տեղ!
Եթե ձեր թիմերին կցանկանաք ամառը տանել էնտեղ աշխատել հարմար տարբերակներով, գրեք ինձ կազմակերպենք. կկապեմ ձեզ էնտեղի տուրիզմի ներկայացուցիչների հետ, ես անձնական որևէ շահ չեմ հետապնդում
Կարծում եմ լավ տարբերակ կլինի քաղաքի շոգից փախնելու