Դիտումների քանակը` 48
170 Views
Յուրաքանչյուր առիթում դժվարություն փնտրելը խիզախություն է, իսկ դժվարության մեջ հնարավորություն գտնելը իմաստություն
Օրերս Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցին էին դիմել Տեղ բնակավայրի մի խումբ տարեց մարդիկ` խնդրանքով, որ հնարավորության սահմաններում վերականգնվի <<Քահրիզ>> կոչվող աղբյուր-ջրելատեղին։
Եվ ահա այսօր բանավոր խնդրանքը ձևակերպվել է արդեն որպես շինարարական և վերականգնողական լայնածավալ աշխատանքների, որի արդյունքում հիմնովին փոխարինվել է դեպի աղբյուր հասնող երկու ջրագծերից մեկը, իսկ նախկինում եղած սեղանատունը ամբողջությամբ կվերափոխվի` ունենալով առանձին խոհանոց, մանղալ, իսկ դիմացի հրապարակում կտեղադրվեն մանկական խաղասարքեր։
Այս ծրագրով համայնքի սեփական միջոցներով կխճապատվի նաև Քարաշեն-Խնածախ մայրուղուց դեպի <<Քահրիզ>> հասնող ճանապարհը։