Ներքին գործերի նախարարությունը պահանջում է, որպեսզի 50քմ-ից ավելի տարածք ունեցող բոլոր տնտեսվարողները տեսանկարահանեն ողջ տարածքը. Վահե Գրիգորյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
147 Views

Ներքին գործերի նախարարությունը պահանջում է, որպեսզի 50քմ-ից ավելի տարածք ունեցող բոլոր տնտեսվարողները տեսանկարահանեն ՓԱՍՏԱՑԻ ողջ տարածքը բարձր որակով և 15 օր պահպանեն տեսագրությունը տեսագրությունը, ինչպես նաև ապահովեն ՆԳՆ-ի ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիությունը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին: Այսինքն սրճարաններ, ռեստորաններ, սպորտի կենտրոններ, հյուրանոցներ և այսպես շարունակ:

Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է, որով անձնական կյանք տերմինը թե´ բովանդակային, թե´ մյուս իմաստներով կվերանա:

Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվել է, երկրորդ ընթերցմամբ ընդունվելու պարագայում ՆԳՆ-ն արդեն հասանելիություն կստանա ձեր ու մեր բոլորի անձնական կյանքին` տեսնելով, թե դուք որտեղ, ում հետ և երբ եք ճաշել, սրճել, նստել, ինչ եք կերել ու ինչ խմել, ինչ դիրք եք զբաղեցրել ու ինչպես եք շարժվել:

Իմիջիայլոց. այս հանցավոր ու իրավունքասպան (lawcid) գաղափարը ՆԳՆ-ն վերցրել է Ջորջ Օրուելի «1984» աշխատությունից, քանի որ այնտեղ էր, երբ «Մեծ եղբայրը հետևում է քեզ»`հասարակությանը վերահսկում էին ամենուր տեղադրված տեսախցիկների միջոցով:

Հաջորդիվ էլ գուցե պարտադրեն ննջարաններում տեսախցիկ դնել…24 ժամյա ռեժիմով հեռարձակմամբ, ինչպես իրենց օրենքն է պահանջում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել