Ես համենայն դեպս կարծում եմ եթե այս շարժումը չհաջողի, մենք այլ հնարավարություն էլ չենք ունենալու. Լիլիթ Կարապետյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
191 Views

Իմ կարծիքը այս շարժման, ներկա և նախկին իշխանությունների մասին, մտահոգություններս, վախերս, կասկածներս և համոզմունքներս: Եթե հետաքրքիր է, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, դուք էլ կիսվեք ձեր կարծիքով կամ հակադարձեք, քննարկենք միասին ինչ եք մտածում այս ամենի շուրջ, որովհետև ես ինքս չեմ ուզում օտարի պես հետևել ինչ է տեղի ունենում իմ երկրում, մասնակիցը չլինել ոչ մի պրոցեսի, անտարբեր ու անվնաս մնալ, իմ երկրի խնդիրների մտածումն ու լուծումը թողնել <<ուրիշների>> վրա, իսկ այդ ուրիշները՝ ուրիշների, ովքեր քիչ են, իսկ քչով հարց չեն լուծի:

Շատերս կողքից հետևում ենք ի՞նչ կլինի հաջորդիվ, հուսալով լավը, բայց զգալով վտանգը, որը չտեսնելու ենք տալիս: Ես չեմ ուզում լինել կողքից հետևող, իմ բաժին պատասխանատվությունը իմ երկրի հանդեպ ուրիշների ուսերին թոնող, ով շարունակում է իր առօրյա-կենցաղային կյանքով ապրել այն դեպքում, երբ երկիրը մեծագույն վտանգի մեջ է: Ու վստահ եմ մեծամասնությունն էլ նույն մտորմումների մեջ է, բայց մեր այս անգործ պահվածքի պատճառն էլ ինձ համար պարզ է:

Սկսեմ սկզբից․

Ես էլ մեծամասնության պես <<ատում եմ>> նախկիններին, հասցրել եմ զգալ նրանց իշխանության տարիներին տեղի ունեցող ողջ անարդարությունները, մարդկանց վախի ու ճնշման մթնոլորտում ապրելը, մենատիրությունն ու լպիրշ վիճակները, գողական ու հանցավոր միջավայրը, երկիրը լափելն ու թալանելը, և վերջապես այն, որ նրանք դարձան պատճառը, որ մենք ունեցան Ն․Փ․ : Ես գիտեմ և չեմ մոռացել այդ ժամանակը, ու ինքս ակտիվ մասնակցել եմ 2018թ․ հեղափոխությանը, և բնավ չեմ փոշմանում, որովհետև նախկինները պետք է գնային, նրանք արժանի չէին մնալու այլևս, և ժողովրդի ցասումը լիովին տեղին էր և դեռ ուշացած:

Ու այդ ցասման հրաբուխի մեջ կուրացած, մեզ երկարատև կապանքներից ազատված զգալով՝ թուլացած շունչ քաշեցինք, էյֆորիայի մեջ, հաղթանակած ներքին մեծ երջանկությամբ, դրանով մեր պայքարը համարեցինք ավարտված և բնավ չխորացանք, թե ո՞վ է այս <<առաջնորդիկը>>, ում մենք նվիրում ենք մեր երկրի ղեկը: Մենք դա համարեցինք բնական շարունակություն, չէ՞ որ նա էր առաջնորդել հեղափոխությունը՝ իր կյանքը վտանգելով: Այստեղ մենք ճակատագրական սխալ թույլ տվեցինք, որովհետև մենք սովոր ենք առաջին հաղթանակից հետո ռելաքսի մեջ ընկնել և բավարարվել դրանով, երբ դեռ առջևում մի քանի <<ճակատամարտ>> կա, դե սա մեր ազգային մենտալիտետն է ցավոք․ մի խոսքով, սա էլ բնական էր կարծում եմ:

Հետո, ցնծության մեջ այս առաջնորդիկը՝ ինքն իր <<քաջ նազարի>> բախտից զարմացած, և արդեն համոզված այս ազգի միամտության ու անխելքության վրա, սկսեց իր կործանարար, ապազգային և մահացու գործունեությունը, դե այլ կերպ չէր էլ կարող լինել, այդպես էր ծրագրավորված: Իրեն հեշտությամբ, կուրորեն հավատացող ազգ-զանգվածը իր <<հերոսի>> ցանկացած քայլ ճշմարիտ էր համարում, արդարացնում ու երկրպագում: Սա դարձավ <<կուռք>>, իսկ կուռքերը սխալ չեն լինում: Դե շարունակությունը պարզ է․․․

Իսկ ահա 2020թ․ պատերազմից և մնացած բոլոր արհավիրքներից հետո, որ սրանք բերեցին մեր գլխին, վերցնել ու նորից ընտրել այդ մարդուն ոչ միայն բնական չէ, այլ ծայրահեղ անբնական է, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, սա գիտակցված հանցանք էր սեփական երկրի հանդեպ, որը ներում չունի ըստ իս, արդարացում չկա, պատասխան չունի: Բայց արի ու տես այս մարդիկ ունեն պատասխան․ <<Բա ի՞նչ ուզում եք նախկինները վերադառնա՞ն, մոռացել ե՞ք նրանց ժամանակները, նրանք են մեղավոր, հասցրել են այս վիճակին, և այլն և այլն>>, տադադադաաաամ․․․

Եվ ուրեմն,

Նախկինների վերադառնալու վախը այնպիսի գիգանտ չափերով է մեր մեջ արմատացել, (դե ներկաները ամեն հնար բանեցնում են մեր վախերը գեներացնելու ու խորացնելու համար, հսկայական պրոպագանդա են բանեցնում), որ մենք պատրաստ եղանք կորցնելու Արցախը, պատրաստ ենք կորցնել Հայաստանը, ինքներս մեզ, պատրաստ ենք կորցնելու ցանկացած բան և ամեն ինչ, միայն թե նախկինները չվերադառնան: Սա սենսացիոն ժանրից է: Այո, ես էլ չեմ ուզում և ամեն կերպ թույլ չեմ տա, որ նախկինները վերադառնան:

Բայց ես չեմ վախենում նրանց վերադարձից այնքան, որ դրա դիմաց հայրենիք կորցնեմ, ու սա մեր ուղեղն են լցրել ներկայիս <<քաջ նազարները>>, ովքեր ի դեպ իրենց վաղուց սկսել են ավելի վատ դրսևորել, քան նախկինները:

Ասածս ինչ է․

Իմ հարազատները անգամ այս շարժման մասին խոսելիս ասում են, որ ուզում են սրանք հեռանան, բայց Բագրատ Սրբազանը ասում են կասկածելի է թվում, ռուսական գործակալ է կարծես, նախկինների ականջներն են երևում:

Իսկ ես կարծում եմ, ով էլ հիմա որ եկավ, ինչքան մաքուր անձնավորություն էլ որ եղավ, մարդկանց ներսում էնպիսի իմիտացիա է արված-հիմնավորված, որ կասկածելի և նախկինների վախով է երևալու: Կասկածամիտ և զգուշավոր ենք դարձել միգուցե, բայց դա ճիշտ ուղղությամբ չի աշխատում: Լավ, էլ ի՞նչ անի այս <<մարդը>>, որ հասկանանք՝ պիտի հեռանա վերջ, նա ծաղրում է մի ամբողջ ազգի, թքում է մեր երեսին, լսե՛ք ուշադիր ամեն օր ինչ և ինչպես է խոսում, բացեք խնդրում եմ ձեր ականջները:

Դուք համեմատում եք Աստվածավախ մի մարդու և մեկին, որ ո՛չ Աստված, ո՛չ հայրենիք և ոչ սրբություն է ճանաչում: Եթե, ծայրահեղ դեքպում նույնիսկ սրբազանը իր հետ բերի նախկիններից, որը հավանականությունը կարծում եմ չափազանց փոքր է, այդ դեպքում անգամ ավելի վատ չի լինելու քան հիմա է: Սա չարյաց մեծագույնն է, և հետո այդ ինչ կասկածելի բան եք տեսնում սրբազանի մեջ, որը սրբում տանում է այս իշխանությունների բոլոր մեղքերը, էն բոլոր արհավիրքներն ու կորուստները, որ տեսանք, և դեռ կբերեն մեր գլխին, այ դրանում ես համոզված եմ: Սա ի՞նչ տրամաբանություն է:

Ես համենայն դեպս կարծում եմ եթե այս շարժումը չհաջողի, մենք այլ հնարավարություն էլ չենք ունենալու, այ այդ ժամանակ էլ գլուխներս չենք հասցնի բարձրացնել:

Ես աջակցում եմ այս շարժմանը և վստահում եմ Բագրատ Սրբազանին, ինձ համար սա նախկին-ներկա պայքար չէ, սա չար ու բարի կողմի պայքար է ու պիտի ընտրենք, որ կողմ ենք գնում, չեզոք չկա, որովհետև, եթե հաղթի չար կողմը, հետևանքնրեը բոլորս ենք կրելու:

Թող Աստված լուսավորի մեզ, որ արթնանանք վերջապես էս թմբիրից, թե չէ դժոխք են մեզ բերելու․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել