Խանզադյանի ու Գուսան Աշոտի համով-հոտով ճեպազրույցներից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
452 Views

Սա Խանզադյանի ու Գուսան Աշոտի համով-հոտով ճեպազրույցներից մեկն է, որ երկրորդել է արձակագիր Էդուարդ Զոհրաբյանը…

-Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ էն բարձունքում,-գուսանը ձեռքը մեկնեց Թոզ կապի բարձունքը, ուր օրեցօր մեծանում էր քաղաքի նոր գերեզմանատունը:

-Դու մեռիր, Աշոտ, մենք տեղդ կգտնենք,-կատակեց Սերոն:

Գուսանը, քիչ է ասել՝ նեղացավ, նա պարզապես խռովեց ու խոժոռվեց, ուզեց հեռանալ: Սերոն ամուր գրկեց նրան ու լիաթոք ծիծաղեց.

-Աշոտ ջան, ախր ի՞նչ ես անմիտ-անմիտ խոսում… Դու մահ չունես, դու անմահ ես, հավերժ ես… Մահացողը ես եմ, Սևադան է, Էդիկն է, էն պատի տակ կանգնածներն են… Քո մահը քեզանից փախել է՝ քո հանճարից սարսափած…

Գուսանի մթնած դեմքը պայծառացավ, լայն ժպտաց ու թփթփացրեց Խանզադյանի թիկունքին…

Նյութի աղբյուրը այստեղ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել