Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գորիսում կանցկացվեն տոնական միջոցառումներ: «Փոքրիկների մոլորակը» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան՝ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում՝ հետևյալ ժամանակացույցով.
11:00՝ Հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ տոնական շքերթ, թղթե շոու, պղպջակներ
11:00-13:00՝ Կավճանկարչություն, մրցութային խաղեր, մրցանակներ, ձեռքի աշխատանքների և նկարների ցուցադրություն, վարպետության դասի կազմակերպում, տիկնիկային ներկայացում
12:00-13:00՝ Մանուկների մասնակցությամբ տոնական համերգ
12:00 -ից Շախմատի, շաշկու սիրողական մրցաշարեր, սպորտային խաղեր
13:30- ին՝ Երեխաների մասնակցությամբ ծառատունկ կենտրոնական զբոսայգու տարածքում:
14:00՝ Նկարների ցուցադրություն Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում
15:00՝ «Մանկական շոու ծրագիր» Շանե Սուպարմարկետի տարածքում՝ տնօրինության նախաձեռնությամբ: