Երկար տարիներ Հայաստանում քայքայիչ գործունեություն ծավալող և արդեն հեղինակազրկված սորոսական կազմակերպություններն ու անհատները հրահանգ են ստացել պաշտպանելու Նիկոլի իշխանությանը։
Դա է վկայում որոշ հայտնի սորոսականների ակտիվությունը վերջին օրերին։
Այդ առումով ուշագրավ հայտարարություն է տարածել Զաքար Խոջաբաղյանը, իր ՖԲ էջում հրապարակելով փաստեր, որտեղ երևում է կոնկրետ գործիչների ստացած դրամաշնորհները տարբեր քայքայիչ գործունեություններ ծավալելու նպատակով:
Գրառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով, որտեղ մասնավորապես գրում է․
Էս սորոսական արարածը կամ Սորոսի արարածը հայտարարել է, թե նախկինում ցուցարարները և կազմակերպիչները մեծահարուստներ չէին։ Ձեզ եմ ներկայացնում նախկին ցուցարարի հարստությանն առնչվող մի շարք մանրամասներ։ Իսկ այդ ցույցերի կազմակերպիչ և հովանավոր Սորոսի հարստության մասին համեստորեն կարելի է լռել։ 2003 թվականից մինչև օրս՝ այսինքն մոտ 20 տարի Սորոսի գրանտներով «տուն պահող» էս սուբյեկտը, առանց ամաչելու դեռ դայլայլում է… Հ.Գ.«Ուկրաինական սալը» փորձեցի՞ք, որոշել եք Հայաստանում նույնի՞ց սարքել… #Ցմահ_վարկաբեկվածները…