Մնում է Ալիևին ու Էրդողանին շնորհեն խաղաղության Նոբելյան մրցանակ․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
121 Views

Սա է այսօրվա աշխարհակարգի իրական էությունը և սա է հնչեղ անուն ունեցող և առավել հնչեղ առաքելություն ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ մշակութային ժառանգության պահպանման համաշխարհային կազմակերպությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 2-3-ը Փարիզում տեղի ունեցած անդամ-պետությունների 16-րդ հանդիպմանը Ադրբեջանը 4 տարով ընտրվել է Կոմիտեի անդամ:
Դե եկ ու հավատա միջազգային կառույցներին, եկ ու լուրջ ընդունիր նրանց իսկ կողմից հռչակած սկզբունքները: Պատկերացնու՞մ եք, ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանն այդ համաշխարհային կազմակերպության աչքի առաջ տարբեր զինատեսակներով, նպատակադրված ավերում էր հայկական մշակութային արժեքները, իսկ այսօր ընտրվում է Զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի մեջ:
Այլևս զարմանալն անիմաստ է, եթե վաղը կամ մյուս օրը Ալիևին ու Էրդողանին շնորհեն խաղաղության Նոբելյան մրցանակ․․․ Դե եկ ու մի խելագարվիր․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել