Դիտումների քանակը` 59
119 Views
Սյունիքի քահանայական և ունևոր ընտանիքների շատ ու շատ զավակներ կրթություն էին ստանում հիմնականում Շուշիում: Շուշիից վերադառնալով, նրանցից շատերը տարվում էին աշխարհիկ գործերով: Մի մասը ուսուցչություն էր անում դպրոցներում, մանուկ սերունդ կրթում, հասարակությանը՝ լուսավորում: Վերադարձածներից էր Գյուտկումի Աթաջանյան գերդաստանի զավակ, հետագայում՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, Լենինի շքանշանակիր, մեծահամբավ Խորեն Աթաջանյանը՝ Խորեն Վարժապետը։
Լուսանկարներում Շուշիի թեմական դպրոցի սաներն են, որոնց թվում է նաև Խորեն Վարժապետը։
(Լուսանկարները ՝ ՏԱՎԵՐՍ ՀԿ -ի արխիվից)