Սյունիքի անվտանգային մարտահրավերները կարող են լուծվել զենքով և կամքով. Հարցազրույց Առուշ Առուշանյանի հետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
138 Views

Գորիսի առջև ծառացած խնդիրների, համայնքապետարանի աշխատանքի, Սյունիքի անվտանգային հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ 

– Բարև Ձեզ։ Պարոն Առուշանյան, գորիսեցիների և Ձեր աջակիցների կողմից ամենահաճախ հնչող հարցը՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում։

– Բարև Ձեզ։ Լավ եմ, փառք Աստծո։

– Գորիսեցիներն արդեն երկրորդ անգամ համայնքի կառավարումը վստահեցին Ձեզ։ Որքանո՞վ եք կարողանում վերահսկել աշխատանքները, և ինչպե՞ս եք իրականացնում քաղաքի կառավարումը կալանավայրից։

– Հարցերը գրավոր ուղարկում են, որոնց իմ կողմից տրվում են լուծումներ։ Բոլոր աշխատանքները վերահսկվում են իմ կողմից։

– Ի՞նչ դժվարությունների եք բախվում համայնքի հեռավար կառավարման հարցում` հաշվի առնելով Գորիսի առջև ծառացած անվտանգային խնդիրները։

– Դժվար է, որ սեփական աչքերով չեմ տեսնում իրավիճակը, որ շատ հարցերի դեպքում ավելի լիարժեք լուծումներ գտնեմ։

– Ի՞նչ կարող էիք անել համայնքի համար ազատության մեջ գտնվելով, որ չի հաջողվում անել կալանավայրից։

– Ինչ կարողանում եմ` անում եմ։ Դեռ կհասցնեմ ավելին անել։

– Ինչպիսի՞ն եք տեսնում Գորիսը և Սյունիքը 5 տարի անց։

– Հուսամ` Աստծո կամոք ամեն բան լավ կլինի։

– Շատ է խոսվում Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս հարցում։ Հնարավո՞ր է դրանից խուսափել։ Ինչպե՞ս։

– Միանշանակ բացասական է իմ դիրքորոշումը։ Ես կանխատեսում էի, որ այս ապաշնորհ իշխանությունները կգնան այդ ճանապարհով։ Այո, դրանից հնարավոր է խուսափել մեր համոզմամբ, ազգային գաղափարախոսությամբ ապրող ու աշխատող ուժերով։

– Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի, մասնավորապես Սյունիքի անվտանգային մարտահրավերների լուծումը։

– Զենքով և կամքով։

– Ի՞նչ է փոխել պատերազմը Ձեր կյանքում։

– Շատ բան (բացասական), որոնց մասին չեմ ցանկանում խոսել։

– Ի՞նչ կմաղթեք հայ զինվորին…

– Ազգասիրություն, արիություն և նժդեհյան ոգի։

– Մեկուսարանում` փակի տակ, ազատ ժամանակ շատ ունեք։ Ինչի՞ մասին եք ամենաշատը մտածում։ Ի՞նչն է Ձեզ ամենաշատը մտահոգում։

– Հայրենիքիս, երկրիս անվտանգությունը։

– Պարոն Առուշանյան, նախորդ դատական նիստում Լուսինե Ավետյանը հրաժարվեց մեղադրական ցուցմունքից, ի՞նչ սպասելիքներ ունեք հաջորդ նիստից։

– Ինչ լինում է` լինի։ Դրա վրա առանձնապես չեմ կենտրոնանում։

– Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ է Ձեր գործն այսքան ձգձգվում, իսկ դատական նիստերը բավականին երկար ընդմիջումներով են նշանակվում։

– Կարծում եմ` այդ հարցի պատասխանը բոլորին է հայտնի։

– Ինչպիսի՞ն է Ձեր հարաբերությունները «Հայաստան» դաշինքի հետ։

– Շատ լավ, շատ ջերմ։

– Ի՞նչ կանեք առաջինը, երբ ազատության մեջ լինեք։

– Կզբաղվեմ Գորիսի առջև ծառացած խնդիրների լուծմամբ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել