Առավոտ շուտ “ստուգողական” հյուրընկալող մի քանի վայրերի էջեր եմ նայում, նաև ստից հաղորդագրություն գրում, թե իբր հետաքրքրված եմ ամանորն այնտեղ անցկացնելով (արդարացված սուտ)։ Պարզվում է, որ ոչ միայն աստղաբաշխական գներ են, այլև համարյա լրիվ արդեն ամրագրված․ ու էստեղ արդեն տեղս տեղ չի տալիս․ կլինե՞ր, որ Սյունիքի մասին էդքան իբր մտահոգողները, Սյունիքով կայացողները, Սյունիքի ցավը շահարկողներն էս անգամ որոշեին Ամանորը Սյունիքում անցկացնեին․խնդիրը Ամանորի տրամադրությանը չի վերաբերում․ պարզից էլ պարզ է, որ դեռ երկար տարիներ մարդիկ սիրտ չեն ունենալու տոնական տրամադրության, բայց գոնե մարդիկ կիմանային, որ իրենց հարազատները, ընկերները իրենց հետ են։ Եվ, որ ավելի կարևոր է, հյուրանոցային ընկերությունները, հյուրատները, որոնք պատերազմի օրերին տեղահանված ընտանիքների, զինվորների էին ապաստան տվել, մի քիչ տնտեական տեղաշարժ կունենային։ Էդ ի՞նչ եք կորցրել Ծաղկաձորներում, Աղվերաններում, վերջերս էլ՝ Դիլիջաններում (թող ներեն էնտեղի տնտեսավարողները), որ Սյունիքում չեք գտնի։ Եթե սկսեմ բոլոր ընկերությունների 5+ լուսանկարներ, ծառայությունների հնարավորություններ ներկայացնել, տոները կանցնեն․
Սա կլիներ Սյունիքի համար մտահոգվողների իսկական ապացույց, թե չէ մեր թեման բերնեբերան փոխանցողների(բոլոր կողմերի) դոշ տալն ու սրտաճմլիկ զանգերը կոպեկ չարժեն։
Գորիսի լուսանկարն էլ ձեզ նվեր։ Էլի ուշ չի՝ օրացույցին նայեք ու նշեք՝ Հայաստան, Սյունիք։