Նկատել եմ, որ Կապանում(Գորիսում էլ կար մի պահ) համայնքային ընտրություններին ընդառաջ ՔՊ օգտագործած մյուս կեղծ թեզը կապված է սուբվենցիաի շահարկման հետ, հաշվի առնելով որ ժողովուրդը լավ չի տիրապետում դետալներին, փորձում են մանիպուլացիա անել այն իմաստով, որ սուբվենցիոն ծրագերն ամբողջական իբր թե կառավարության շնորհիվ է իրականացվում։
Նախ նկատենք, որ սուբվենցիոն ծրագեր նախատեսված են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների համար, բայց արի ու տես որ իր խտությամբ ամենաշատը Սյունիքում էին իրականացվել։
Եվ այսպես, որտե՞ղ է գաղտնիքը։
Սուբվենցիոն ծրագրերում համայնքի դերակատարությունն է .
- Կարողանալ ներկայացնել մրցունակ ու հիմնավորված ծրագիր իր բոլոր դետալներով
- Կարողանալ ապահովել ծրագրի իրականացման բյուջեի 40-60%-ը։
- Կարողանալ պատշաճ իրականացնել այդ ծրագրերը
Ինչ է նշանակում սա.
- Համայնքապետարանը ձեռքերը ծալած չի նստում, այլ իրականացնում է հետազոտություններ, թե ինչ հիմնարար խնդիրներ ունի համայնքը եւ իր թիմի շնորհիվ կարողանում է կազմել այդ ծրագրերը, հիմնավորումները եւ ներկայացնել կառավարությանը։
- Արդյունավետ կառավարման շնորհիվ համայնքապետարանն ունենում է հավելյալ խնայողություններ, ինչպես նաեւ իր կապերի շնորհիվ կարողանում է ներգրավել հավելյալ միջոցներ, որպեսզի կառավարությունը հաստատի ծրագիրը եւ հատկացնի ծրագրի բյուջեի իր մասը, քանի որ պայմանն այն է, որ բյուջեի մնացած մասը (40-60%) համայնքն ապահովի։
Կառավարության այս ծրագիրն իրոք լավն է, քանի որ խթանում է, որ համայքներն աշխատեն եւ միջոցներ բերեն համայնք։
Բայց արի ու տես, որ մեծ թափով ծրագրեր շատ քիչ համայքներում են արվում։ Շատ խելք պետք չի ունենալ հասկանալու համար, որ դրա պատճառն այն է, որ տարբեր են այդ համայքների համայնքապետերը։ Այսինքն ամեն համայնքապետ չի սրտացավ ու աշխատունակ` օգտվելու համար այդ հնարավորությունից։
Հուսով եմ սրանով քիչ թե շատ պարզ դարձավ թե ինչ բան է սուբվենցիան եւ կապանցիները չեն ուտի ՔՊ-ական մանիպուլացնող կտերը։
Հ.գ Իսկ ինչ կապ ունի այս նկարը գրառման հետ։
Ասում են, թե Արայիկ Հարությունյանն է ՔՊ քարոզչության պատասխանատուն Կապանում։ Ես չգիտեմ կապանցիներից ում ինչ է խոստանում նա, բայց գիտեմ որ սյունեցիները ձեւերիստներին չեն սիրում, իսկ ահա Արայիկը պարզ ձեւեր թափող տղա է, վկա մետրոյով աշխատանքի գնալու իր հայտարարությունը էն 2018 թվականին։
Իսկ թե հետո ինչ եղավ մետրոյով գործի գնալու հետ, լռում են բոլորը։ Այ էս նույն ոգով ու տրամաբանությամբ էլ այսօր նրանք ճամարտակում են սուբվենցիայից։