Գնդապետից՝ գեներալ մայոր, զինվորների գլուխն ուտելու համար. 18+

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
425 Views

Դեռեւս հունիսի 7-ին ՖԲ օգտատեր Էդգար Էլբակյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որը փոքր ինչ բացված հարկ ենք համարում տեղադրել մեր կայքում։

Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԼ (18+)

• Իջևանի գնդի զինծառայողներն են Քաշաթաղի Սարատակ-Այգեհովիտ ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ին տղաները փորձել են բաց դաշտի մեջ խրամատավորվել` ընկնելով ադրբեջանական ռմբակոծության տակ։ Նրանց անպատրաստ այստեղ ուղարկողը հանցավոր հրաման է տվել։ Իսկ գիտե՞ք, ո՞րն էր իրական մարտական խնդիրը, որը գաղտնի են պահել տղաներից։ Նրանք պիտի իրենց վրա վերցնեին թշնամու կրակը, որ մեկ այլ ստորաբաժանում կարողանար կապիտուլյանտի որդուն հանել կիսաշրջափակումից։ Այս մարդկանց ստույգ մահվան են ուղարկել՝ հանուն ոչնչի, ավելի ճիշտ՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։

• Իսկ գիտե՞ք, ինչ եղավ հաջորդ օրը, երբ «օպերացիան» կատարված էր։ Կապիտուլյանտն այն իրականացնողին գնդապետից բարձրացրեց գեներալ-մայորի աստիճանի, իսկ պատերազմական ապատեղեկատվության չաստվածը Ֆեյսբուքում ցնծում էր՝ «Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ»։ Իհարկե, «հիշելու ենք»։ Երբ ժամանակը գա, բոլորիդ վարող-վաստակողներին «ենք հիշելու»…

• Հունիսի 20-ին «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է այս տղաների մահվան մեջ և համաձայն է, որ ըստ աստվածային արդարության՝ նույն ճակատագրին արժանանա նաև իր որդին, այսինքն՝ զոհվի ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆ։

Այս հղումով կարող եք կարդալ Էդգար Էլբակյանի տեղադրած տեսանյութը եւ դրա տակ ծավալված քննարկումը։

https://www.facebook.com/100001094822516/videos/4186755544704232/

Մեկնաբանությունների մեջ նա տեղադրում է հայտարարությունը հավաստող մի քանի հղումներ։ Մասնավորապես․

Ռմբակոծման կադրերը․

Տեղանքի նշումը, որտեղ կատարվել է այդ ստորությունը․

Արծրուն Հովհանիիսյանի հերթական մոլորեցնող երկու հրապարակումներն այդ կապակցությամբ․

Գնդապետ Ստեփան Գևորգյանը այս պատերազմի լեգենդներից է։ Նրա անունը դեռ հիշելու եք բոլորդ։ Անփորձանք պարոն գնդապետ։ Հենց նրա նմանների շնորհիվ ենք հաղթելու։ Հենց նրա կողքին կռվեք սիրելի կամավորականներ ու պահեստազորայիններ։ #Հաղթելուենք

Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով։ #Հաղթելուենք

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել