Աշխարհը փորձում է բանակցել թալիբների հետ, իսկ վերջիններս՝ փանջշերցիների. Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
101 Views

Աֆղանստանի՝ թալիբների կողմից այդպես էլ չնվաճված Փանջշեր նահանգն ունի ընդամենը 3․610 քառակուսի կիլոմետր տարածք և մոտ 173․000 պարսկալեզու բնակչություն։

Լեռնային այս փոքր «կղզին» ոչ միայն ոչ մի կերպ չի հանձնվում «Թալիբանին», այլ նաև այստեղի զինված ուժերն արդեն իսկ հաջողություններ են գրանցել՝ թալիբներից ազատագրելով հարակից Բաղլան և Փարվան նահանգների մի քանի շրջաններ և ձգտելով իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Տաջիկստան և Ուզբեկստան գնացող հյուսիսային ճանապարհը։

Այժմ «Թալիբանը» ամեն կերպ փորձում է բանակցել փանջշերյան դիմադրության շարժման առաջնորդ Աֆղանստանի ազգային հերոս Ահմադշահ Մասուդի որդի Ահմադ Մասուդի հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ համարյա ամբողջ աշխարհը բանակցում կամ փորձում է բանակցել և համաձայնության գալ թալիբների հետ, իսկ վերջիններս՝ փանջշերցիների։

Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև դեռևս մեծն Խորենացու ժամանակներից քաջերի սահմանները որոշվում են նրանց զենքով։

Վարդան Ոսկանյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել