Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Առնվազն 954 համ
Այսպես է կոչվելու գյուղատնտեսական հանգույցը, որը հիմնում եմ ի պատիվ Հայաստանի բոլոր 954 գյուղերի:
Մեծ նպատակը.
Հեռու, մոտիկ, շենացող թե լքված բոլոր գյուղերի ամենահայտնի համերը կենտրոնացնել մեկ վայրում և մթերք կամ ուտեստ տարբերակով առաքել ձեր բնակարանները:
Գիտեմ` դժվար ճանապարհա սպասվում, բայց ամենակարևորը, իմ մեջ ես արդեն տեսնում եմ մարդկանց ժպտացող դեմքերը, երբ կստանան «Գորիսի ճխթթուն» , «Գավառի փախլավան» և իմ խոհանոցում իմ ձեռքով պատրաստված «Տավուշի խոզը» ու «Խորոված ճագարը` բանջարեղենի գրիլով»…
Չէ, սա չոր բիզնես չի, ավելի շատ գյուղական ավանդույթների և մշակույթի պահպանում, վաճառքի հարթակ գյուղացիների համար, և վերջապես մայրաքաղաքը «կլցնենք» առողջ սննդով…
Խնդրում եմ նաև հետևել իմ պաշտոնական էջին, որով այսուհետ «954 համը» կլինի ավելի ակտիվ:
Հա, մեկ էլ ուզեցի ասեմ, որ գժվում եմ իմ երկրի համար)))