Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի հետ ուս-ուսի՝ փառավոր էջեր գրեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ – Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:
Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի որդի Դավիթ-Բեկս շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ… 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից է նաև Մելիք Բարխուդարի վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի պատվին:
Մելիք Բարխուդարի «ամարաթը»՝ 229 տարի է ինչ գոյություն ունի: Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի նստավայրը հասնելու համար, շարունակվում է գերեզմանատներից միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից:
Մելիք Բարխուդարի տունը բաղկացած 4 կամարաձև սենյակներից, որոնցից մեկը, որ Մելիքի գրասենյակն էր, այժմ օգտագործվում է որպես «պահեստ»:
Պահպանված է փոքրիկ բուխարին, առաջին հարկում բաղնիքն է, դիմացը՝ հին տապանաքար, որից ոչ մի տեղեկություն չի պահպանվել:
Մելիքի տունը այսօր էլ շատ այցելողներ կան: Տնից մի քանի մետր հարավ-արևմուտք գտնվում է քարաշեն համալիր, որն կոչվում է «օթաղ»:
Տունը միջնադարի ճարտարապետական հուշարձաններից է, որը պահպանման կարիք ունի:

Բարխուդարի գերեզմանը Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցու «Հերոսների պանթեոնում» է, Մխիթար Սպարապետի գերեզմանից մի քանի քայլ հեռավորության վրա:

Աղբյուրները՝ teghhamaynq.blogspot.com, Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջ