Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում աթոռ չեն տվել․ Տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
88 Views

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում աթոռ չեն տվել, գրում է panorama.am-ը։

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լեյենի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը ոտքի վրա է մնացել, քանի որ սենյակում ընդամենը երկու աթոռ է դրված եղել, որոնցից մեկին նստել է Միշելը, մյուսին՝ Էրդողանը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել բազմոցին նստել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որն ըստ դիվանագիտական ​​պրոտոկոլի ավելի ցածր աստիճանի է: Բացի այդ, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ընթացքում այս տեղը սովորաբար հատկացվում է թարգմանիչներին և հանդիպման այլ մասնակիցներին, նշում է թերթը:

Եվրախորհրդարանի անդամ, պատգամավոր Սոֆի ին Ուլդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ կանխամտածված էր։

panorama.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել