Դիտումների քանակը` 27
100 Views
Ваграм Миракян-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թուրքիան ու թուրքական այլ պետությունները (օրինակ Ադրբեջանը) մեր բնական թշնամիներն են, որոնց հետ էթնիկ կոնֆլիկտը շարունակվում է արդեն մոտ 1000 տարի:
Ինչու՞ է բնական թշնամի և ինչու՞ չկա այլ տարբերակ:
- Իրենք մեր բնական տարածքն են յուրացրել և հետևաբար մեր գոյությունն արդեն վտանգ է իրենց համար:
- Մենք ունենք կրոնական հակասություններ:
- Մենք ունենք աշխարհաքաղաքական հակասություններ, որոնք չեն փոխվել վերջին 300 տարիների ընթացքում: Անգլոսաքսոնական թևն աջակցում է Թուրքիային, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը շատ չուժեղանա:
- Մենք ունենք տնտեսական հակասություններ: Ճիշտ է, մենք տնտեսապես շատ պուճուրիկ ենք, բայց ամեն դեպքում նույն շուկաների հաշվին կարող ենք հզորանալ:
- Ցեղասպանության հարցը, որն այլ դրաևորումներով շարունակվում է մինչև հիմա և չկա որևէ նշույլ, որ Թուքիան փոխել է 100 տարի ատաջվա իր տրամադրվածությունը:
Ցուցակը կարելի է շարունակել:
Պարզագույն, նույնիսկ պրիմիտիվ ճշմարտություններ եմ գրել:
Հիմա հարց, ի՞նչ խնդիր են լուծում մարդիկ, երբ ուզում են շրջանցել վերոնշյալ ճշմարտություններն ու միակողմանի վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Երկար դատողոթյուններ չանելու համար ուղղակի հետ նայենք պատմությանը, երբ մի անգամ Երիտթուրքերի հետ փորձ արվեց «վերանայել» հայ-թուրքական հարաբերությունները: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց, մենք ստացանք 1.5 միլիոն զոհեր ու հայերի տեղահանություն պատմական հայրենիքից:
Հիմա՞ ինչ խնդիր են ուզում լուծել «վերանայողները»: