«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 21-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած, իր ձևաչափով եզակի «Որակի նշան» մրցանակաբաշխությունը: Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների տրամադրած տվյալների, պացիենտների շրջանում իրականացված հարցումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում:
«Գորիս» ԲԿ-ի Մանկաբարձ-գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Վիգեն Ղուլունցը և ԲԿ-ի փոխտնօրեն, ուրոլոգ Սևակ Մարտիրոսյանն արժանացել են «Տարվա բժիշկ» մրցանակի:
Վիգեն Ղուլունցն ավատել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական, մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետները: 2013 թվականից աշխատում է «Գորիս» ԲԿ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ 2018 թվականից նաև ԲԿ-ի Մանկաբարձ-գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչն է:
Սևակ Մարտիրոսյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության և ուրոլոգիայի ֆակուլտետները: 2017 թվականից աշխատում է «Գորիս» ԲԿ-ում՝ որպես ուրոլոգ, իսկ 2019 թվականից նաև որպես զարգացման գծով փոխտնօրեն:
«Որակի նշան 2020» մրցանակաբաշխությանը ներկա էին երևանյան և մարզային, ինչպես նաև` Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները: Մրցանակաբաշխությունը իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։