ՌԴ֊ն Հայաստանում հակառուսական տրամադրությունները չեզոքացնելու համար պետք է իրականացնի «Միացում» գործողությունը․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
85 Views

ՕգմենթԱր ընկերության հիմնադիր, տնօրեն Артур Ходжабагян֊ը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը։ Նա գրել է․

«Գլոբալիստները» (պայմանական անուն է, որ կարելի է տարբեր ձեւեր տալ) սովետը քանդելու համար Հայաստանում հենվեցին «անկախական» մարդկանց վրա։
«Անկախականները» ասում էին «Միացում» եւ արեցին ամեն ինչ, որ Հայաստանն ու Արցախը միանան միմյանց։
Սովետը քանդելուց հետո գլոբալիստների նշանակած գաղութապետ ԼՏՊ֊ն խափանեց «Միացումը»։
Հետո անկախականները դուրս եկան վերահսկողությունից եւ ազատագրեցին Արցախը։ Ազատագրական պայքարից գոյացած սուվերեն իշխանությանը գլխատեցին հոկտեմբերի 27-ին։ (Վազգենը չէր կարող հակառուսական քաղաքականություն անել, քանի որ գոնե ինքը գիտեր, թե որքան մեծ է եղել ՌԴ֊ի օգնությունը Արցախում հաղթանակ հասնելու հարցում։ Գոնե դա է պատճառներից մեկը, որ ես կարծում եմ, որ մեր անկախությունը գլխատել են հենց «գլոբալիստները»։)
«Անկախականները» ցայսօր կարծում են, թե Հայաստանի սուվերենության հիմնական հակառակորդը Ռուսաստանն է։ Եթե 1920-ականներին դա այդպես էր, եթե 1980-ականներին դա այդպես էր, ապա 1991թ֊ից փաստացի Ռուսաստանից անկախացել ենք։
Գլոբալիստների հակառակորդը Ռուսաստանն է, հիմա նրանք ՌԴ֊ի հետ են կռվում, թերեւս դա է պատճառը, որ այսօր նրանք ամեն կերպ «անկախականներին» լարում են ՌԴ―ի դեմ։
Էս խնդրին հասնելու համար նրանք այսօր զարգացնում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտության գործընթացը։
Բայց դա այլեւս կեղծ օրակարգ է մեզ համար։ Մեր
խնդիրը ՌԴ֊ի դեմ կռիվներ տալը չէ։
Եթե ՌԴ֊ն ցանկանում է մարել Հայաստանում հակառուսական տրամադրությունները, պետք է իրականացնի «Միացում» գործողությունը եւ բարձրացնի Հայաստանի սուվերենությունը։
Հակառակ դեպքում, «գլոբալիստներին» կհաջողվի հաստատել իշխանությունը Հայաստանում, վերջնականապես գաղութացնել այն եւ փակել հայ թուրքական հարցը առանց նախապայմանների։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել