Հայաստանի խնդիրն այն է, որ տեղական բիզնեսների 94 տոկոսն իրենց շահույթը ստանում են ներքին շուկայում․ Վահրամ Միրաքյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
91 Views

Ваграм Миракян-ի ֆեյսբուքյան էջից․

Վերջերս ընկերներից մեկը մի վիճակագրութուն ցուցադրեց:
Ըստ 2019 թվականի տվյալների կար մոտ 75 հազար ակտիվ բիզնես, որից 70 հազարը (94%) գերփոքր։ Այդ գերփոքրներում աշխատում էր մոտ 94 հազար մարդ։ Այսինքն մեր բիզնեսների 94%-ն ունի 1.34 աշխատակից։ Ընդ որում, միջին աշխատավարձը էլի մոտ 94 հազար դրամ է, ինչը շուրջ 3 անգամ փոքր է խոշորի միջին աշխատավարձից։
Պատկերացնում եք ինչ ահռելի թիվ է, Հայաստանի բիզնեսների 94 տոկոսը գերփոքր են: Բիզնեսների գերփոքր մնալու հիմնական պատճառները գիտելիքներն ու ստերեոտիպերն են:
Մարդիկ ունեն ստերեոտիպեր, որ բիզնեսում ներդրում բերելը վատ բան է, որ բիզնես կարելի է անել առանց գիտելիքի, որ բիզնես անում են մենակ կապերով և այլն:
Մեր միսսիան ենք համարում ստերեոտիպեր քանդելն ու գիտելիք տրամադրելը, որպեսզի էդ 94 տոկոսն աստիճանաբար փոքրացնենք:
Դրա համար ունենք մեծ ենթակառուցվածք, սկսած Յութուբի անվճար կոնթենթից, որտեղ բիզնեսի մասին 510 օգտակար վիդեո ունենք, ավարտած տարբեր կուրսերով:
Ըստ Ամերիայի ՓՄՁ ոլորտի հետազոտության, գերփոքր բիզնեսները հիմնականում ողջ հասույթը վերաբաշխում են սեփականատերերի միջև։ Իսկ իրենց աճը, զարգացումը ֆինանսավորելու համար շահույթը հիմնականում պահում են ընկերությունում միջիններն ու խոշորները։ Իսկ այդպիսի վարքը գիտելիքի պակասի արդյունք է:
Նաև Հայաստանի խնդիրն այն է, որ տեղական բիզնեսների 94 տոկոսն իրենց շահույթը ստանում են ներքին շուկայում ու չեն տեսնում արտահանման տարբերակ: Դա էլ գաղափարական ու գիտելիքային դաշտի հարց է:
Կարճ ասած խնդիրները շատ են, այսինքն՝ գործը շատա:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել