Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան Gug Barseghyan֊ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կարծրատիպերին զոհ գնալու ժամանակ չկա:
ՄԵՄ-ի շրջանակներում մենք ունենք #ԵսՔեզՕրինակ շարքը, որը պատմում է այն մարզեցի երիտասարդների մասին, ովքեր չլքելով բնակավայրերը սովորել և աշխատանքի են անցել լուրջ ընկերություններում
իրենց կամավորության շնորհիվ։
Այժմ կներկայացնենք մեր հզորներից մեկին՝ Ալինային։
Ալինա Գևորգյանը Սյունիքի Տաթև գյուղից է, 22 տարեկան։
2019թ.-ին Ալինան միացավ ՄԵՄ-ին՝ հստակ պատկերացնելով, որ նոր ծանոթությունները նոր հնարավորություններ են ստեղծում։ Կամավորության արդյունքում աչքի ընկնելով` երկրորդ աշխատանքն ունեցավ Eworld Kids Foundation / Իվորլդ Մանկական Հիմնադրամում, որտեղ զբաղվում է կրթական ծրագրերի կոորդինացմամբ։
Հիմնադրամում Ալինան զբաղվում է event-ների կազմակերպմամբ, բազաների թարմացմամբ, կրթական ծրագրերի համակարգմամբ։ Հնարավորություն է ունենում զարգացնելու բանակցային, լեզվական, համակարգչային հմտությունները։
Միայն մեր հզորանալով կկարողանանք հասնել մեր նպատակներին, ասում է՝ Ալինան։
Եվ իրոք, կրթվենք, հզորանանք, որ հզորացնենք նաև մեր համայնքները։
Դու արդեն քայլեր ձեռնարկու՞մ ես։